HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին Հեղափոխության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմաբովանդակ համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։ Մեր երկրները տարբեր քաղաքակրթական, կրոնական և մշակութային երկխոսության լավագույն օրինակ են:

Ընդհանուր մարտահրավերները անխուսափելի են դարձնում տարածաշրջանային և գլոբալ զարգացումներում միասնական շահերի պաշտպանությունը և համատեղ գործելու անհրաժեշտությունը:

Համոզված եմ, որ փոխադարձ շահերի և բարեկամական կապերի վրա հիմնված հայ-եգիպտական հարաբերությունները համատեղ ջանքերով կխորանան և կներառեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter