Առանց մեքենայի օրը` վաղը
«Կանաչաստան» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ ապրիլի 22-ը կնշվի որպես Առանց մեքենայի օր՝ Երկրագնդի օրվա կապակցությամբ: Ժամը 14:00-ից «Կանաչաստան» ՀԿ-ն բնապահպանական միջոցառումներ կանցկացնի Բեյրութի փողոցում, Շահումյանի հրապարակի հարևանությամբ և հարակից այգում Մանկական այգում:
Առանց մեքենայի օրը ամենամյա տոն է, որ նշվում է աշխարհի մեծ քաղաքներում՝ առանց աղմուկի, սթրեսի և մեքենաների: Ինչպես աշխարհի շատ քաղաքներում, այնպես էլ Երևանում նշվելու է Երկրագնդի օրը, որի կապակցությամբ ապրիլի 22-ին քաղաքի կենտրոնում կդադարեցվի ավտոմեքենաների երթևեկությունը և մարդկանց հնարավորություն կընձեռվի ազատորեն դուրս գալու փողոց՝ զբոսնելու, վազելու, խաղալուև վարելու ոչ թե մեքենա, այլ հեծանիվ:
Կանաչաստան ՀԿ-ն և աջակից բնապահպան խմբերը հրավիրում են բոլորին այդ գարնանային գեղեցիկ օրը քաղաքում միասին անցկացնելու: Միջոցառման ընթացքում նախատեսվում են բնապահպանական ֆիլմերի ցուցադրություն և խաղեր: Ցանկացողները կարող են բերել և վարել իրենց հեծանիվներն ու անվավոր չմուշկերը: Այցելուները կծանոթանան նաև հեծանվային ճանապարհային նշաններին և երթևեկության կանոններին: Նախաձեռնությանն օժանդակում են Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայստանյան ներկայացչությունը, ԱՄՆՄԶԳ-ն, ԵԱՀԿ-ն և Երևանի Քաղաքապետարանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել