HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ

Հուլիսի 26-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզ։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ 

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ: 

Դեսպան Թրեյսին վերահաստատել է ԱՄՆ-ի մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպերի վերաբերյալ և ընդգծել, որ ԱՄՆ-ն մերժում է ուժի կիրառումը սահմանազատում իրականացնելու պարագայում: 

Դեսպանը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է մնում ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծմանը հասնելու նպատակով բոլոր կողմերի հետ աշխատելու գործընթացին։ Միաժամանակ, ըստ Լին Թրեյսիի,  ԱՄՆ-ն կողմերից պահանջում է հնարավորինս արագ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով ընթացող բանակցություններին։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter