HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՔՊ-ն ձևավորում է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձևավորելու է քննիչ հանձնաժողով՝ արցախյան երկրորդ պատերազմի դեպքերը քննելու նպատակով: Այս մասին շուրջ երկու ժամ ՔՊ գրասենյակում տևած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոյանը:

Հանդիպմանը ներկա էր նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Սիմոնյանի խոսքով՝ հանդիպմանը Փաշինյանի հետ քննարկել են գալիք խորհրդարանական աշխատանքը, նաև օրենսդիր-գործադիր համագործակցությունը:

ԱԺ փոխխոսնակը հայտնեց, որ մտադիր են այնպիսի ձևաչափ ձևավորել, որում ներգրավված կլինի նաև արտախորհրդարանական ընդդիմությունը:

«Իշխող ուժն այդ որոշումն իր համար կայացրել է, քննակել ենք, որ պարտադիր կերպով նեգրավված լինեն արտախորդանական ուժերը»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ սահմանային իրավիճակի վերաբերյալ քննարկում չի եղել:

Կառավարության ձևավորման վերաբերյալ ԱԺ փոխխոսնակը որևէ տեղեկություն չհաղորդեց, նա նաև հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե ինչ պաշտոն են զբաղեցնելու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետի պատոնակատար Տիգրան Ավինյանը: Սիմոնյանը հիշեցեցրեց, որ երկու գործիչներն էլ ՔՊ  վարչության անդամներ են, շարունակելու են իրենց գործունեությունը ՔՊ վարչությունում:

Ալեն Սիմոնյանը նաև չհայտնեց, թե իշխող ուժը որ մշտական հանձնաժողովների նախագահությունն է ընտրելու:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահի ընտրությունը կատարվելու է հերթականությամբ, նախ երկու հանձնաժողով է ընտրելու ՔՊ-ն, ապա «Հայաստան» դաշինքը, այնուհետև կրկին ՔՊ-ն։ «Պատիվ ունեմ» դաշինքը հնարավորություն չունի նախագահելու որևէ հանձնաժողովում:

Ալեն Սիմոյանը նաև կարծիք հայտնեց, որ ճիշտ կլինի, որ ԱԺ երրորդ փոխխոսնակի պաշտոնը զբաղեցնի «Պատիվ ունեմ» դաշինքի նեկայացուցիչը, քանի որ դաշինքն ունենալու է հանձնաժողովի մեկ փոխնախագահ, և ԱԺ խորհրդում ներկայացված է լինելու մեկ ներկայացուցչով, ապա ընդդիմության համար հավասար պայմաններ ստեղծելու համար պետք է քննարկել երրորդ խմբակցությանը նման հնարավորություն տալու հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter