
Կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք է հաստատվել, մահացել է 7 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք, ընդհանուր՝ 229 090, որոնցից 219 280 -ն` առողջացած, 4597-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4097 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 315 245 թեստավորում:
Երեկ կատարվել է 4889 թեստավորում: Առողջացել է 112 քաղաքացի, գրանցվել է մահվան 7 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1116 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել