HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն մինչև տարեվերջ Իրաքում կավարտի մարտական առաքելությունը

ԱՄՆ-ն մինչև 2021 թվականի տարեվերջ Իրաքում կավարտի մարտական առաքելությունը։ Այդ մասին ձեռք բերված պայմանավորվածության մասին Վաշինգտոնում հայտարարել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իրաքի վարչապետ Մուսթաֆա ալ Քազիմին։

Հաջորդ տարվանից ամերիկացի զինծառայողները միայն կվերապատրաստեն ու խորհրդատվություն կտրամադրեն իրաքցի զինվորականներին և չեն մասնակցի մարտական գործողություններին։

Ինչպես նշում է Reuters գործակալությունը, մարտական առաքելության ավարտի մասին որոշումն ունի ֆորմալ բնույթ։ Փաստացի, ամերիկացի զինվորականները վաղուց զբաղված են Իրաքի զինված ուժերի վերապատրաստմամբ և հազվադեպ էին մասնակցում մարտական գործողություններին։ Ներկայում Իրաքում գտնվում է 2500 ամերիկացի զինծառայող։

Միացյալ Նահանգներն Իրաք էր ներխուժել 2003 թվականին։ Որպես պաշտոնական պատճառ նշվում էր այդ ժամանակ Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի կապը ահաբեկիչների հետ։ Հուսեյնի վարչախմբի տապալումից հետո Իրաքում ամերիկյան զորքերը զբաղվել են «Ալ Քաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարով։

Հիշեցնենք, որ մինչև օգոստոսի 31-ը Միացյալ Նահանգներն իր զորքերը կհանի նաև Աֆղանստանից։ Այդ երկրում ամերիկացիները գտնվում էին 2001 թվականից։

Լուսանկարը՝ The Telegraph-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter