
ՊՆ-ն կադրեր է հրապարակել հարձակման ենթարկված դիրքից
Հայաստանի պաշտպանության նախարարության «Զինուժ Մեդիա» ալիքը կադրեր է հրապարակել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Գեղարքունիքի մարզում հունիսի 28-ին հարձակման ենթարկված դիրքից։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերի ձեռնարկած սադրանքի հետևանքով զոհվել էր ՀՀ զինված ուժերի երեք զինծառայող, ևս 4-ը վիրավորվել էին։ Հակառակորդը կարողացել էր գրավել հայկական դիրքերից մեկը, սակայն ՀՀ զինված ուժերը, հակահարձակման անցնելով, վերադարձրել էին դիրքը և ադրբեջանցիներին հետ շպրտել իրենց ելման դիրքեր։
Կեսօրին մոտ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հրադադար էր հաստատվել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել