HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպայում ավելի քան 3500 սփյուռքահայեր մասնակցել են հայկական սփյուռքի հետազոտությանը

Սփյուռքահայ հասարակության կարծիքը ուսումնասիրող «Հայկական սփյուռքի հետազոտության» (ADS) 2021 թվականի առաջին փուլի աշխատանքները հաջողությամբ ավարտվեցին Եվրոպայի շուրջ երկու տասնյակ քաղաքներում, ներառյալ Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Փարիզում և Դոնի Ռոստովում։ 

ADS- ն նախաձեռնվել և ֆինանսավորվում է «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» հայ համայնքների բաժնի կողմից և իրականացվում է Լոնդոնի Հայ Հիմնարկի հովանու ներքո: 

Այս տարի, ավելի քան 3500 հայեր մասնակցել են այս նորարարական հետազոտական ​​նախագծին: «Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն հայերին, ովքեր մասնակցել են հարցման այս փուլին», - ասաց Օքսֆորդի համալսարանի սոցիոլոկ, ADS-ի տնօրեն դոկտոր Հրաչ Չիլինգիրյանը:

«Մենք երախտապարտ ենք նրանց՝ սփյուռքի կյանքի կարևոր ​​թեմաների վերաբերյալ իրենց տեսակետները, կարծիքներն ու մտքերը արտահայտելու համար»: 

 «Եռամսյա դաշտային ուսումնադիրություներից հետո, ներկայումս մեր թիմը զբաղված է հավաքագրված մեծագանակ տվյալների մշակմամբ», - ասաց դոկտոր Չիլինգիրյանը` ավելացնելով, որ ավելի քան 60 մարդ է ներգրավվել հետազոտությունն իրականացնող թիմում։ Նրանք աջակցում են իրենց բազմազան կարողություններով և ընդգրկված են աշխատանքային տարբեր փուլերում:

«Բացի գիտաշխատողներից և փորձագետներից, որոնք ղեկավարում են հետազոտությունը, յուրաքանչյուր երկրում ունեցել ենք տեղական խորհրդատվական և հետազոտական ​​խմբեր և համագործակցել ենք տեղական համայնքների մի շարք կազմակերպությունների հետ: Սա իսկապես խմբային աշխատանք է», - բացատրեց նա: 

Ծրագիրը լրացնում է սփյուռքի մասին գիտելիքներում առկա կարևոր բացը և ապացույցների վրա հիմնված պատկերացում տալիս սփյուռքահայ կյանքի բազմաշերտ և բազմազան երևույթների մասին:  

2021 թվականին Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, մեծագույն Փարիզում և Դոնի Ռոստովում անցկացված հարցման արդյունքները և ամբողջական տվյալները հասանելի կլինեն լայն հասարակությանը, գիտնականներին և հաստատություններին արդեն 2022 թվականի սկզբին:

Նախորդ տարիների՝ 2018 և 2019 թվականների, հետազոտությունների ամբողջական արդյունքները հասանելի են ADS-ի կայքում՝ www.ArmenianDiasporaSurvey.com:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter