HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հայաստանը ձեռք կբերի Sinopharm և Pfizer ընկերությունների 500 000 դեղաչափ պատվաստանյութ

Կառավարությունը պահուստային ֆոնդից 3 մլրդ 459 մլն դրամ կտրամադրի առողջապահության նախարարությանը կորոնավիրուսային հիվանդության դեմ նոր պատվաստանյութեր ձեռք բերելու համար։ Որոշումն ընդունվեց գործադիրի հուլիսի 29-ի նիստում։ 

Առողջապահության նախարարությունը հնարավորություն է ստացել ձեռք բերել չինական Sinopharm և գերմանական Pfizer ընկերությունների արտադրած պատվաստանյութերը, որի արդյունքում բնակչության ընդհանուր թվում պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա ևս 10%-ով (500 000 դեղաչափ, 250 000 անձ` 2 դեղաչափով): 

Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երաշխավորել է նշված պատվաստանյութերի կիրառումը արտակարգ իրավիճակների ժամանակ, ընդ որում՝ Sinopharm ընկերության պատվաստանյութը կիրառելի է նաև 3-17 տարեկան անձանց համար: 

«Կառավարության որոշման նախագիծը միտված է կորոնավիրուսի վարակի կանխարգելման նպատակով պատվաստանյութերի անխափան մատակարարումը ապահովելուն։ Ինչպես հայտնի Է, Հայաստանը Covax հարթակի մասնակից է և դրա շրջանակներում ձեռք է բերում պատվաստանյութեր, սակայն այն հաշվարկված է մեր բնակչության 10-15%-ի համար։ Մնացած թիրախային ցուցանիշներին հասնելու համար պատվաստանյութերը ձեռք են բերվում երկկողմանի համաձայնագրերի հիման վրա, և, իհարկե, մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հասանելի լինեն նաև նվիրատվությամբ տրվող պատվաստանյութերը։ Այս որոշման շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել Sinopharm և Pfizer ընկերությունների արտադրության 500 000 դեղաչափ պատվաստանյութ»,- հայտնեց առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter