HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պեսկով. «Կրեմլում տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության մասին»

Կրեմլում տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության մասին։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա ընդգծել է, որ ՌԴ ներկայացուցիչները քիչ ջանքեր չեն գործադրել, որպեսզի վերականգնվի հրադադարը։

«Աշխատանքները շարունակվում են»,- հավելել է Պեսկովը՝ պատասխանելով ՀՀ սահմանի պահպանության վերաբերյալ Մոսկվայի պատրաստակամության մասին հարցին։ Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանն աշխատում է Երևանի և Բաքվի հետ՝ երեք երկրների առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրագործման ուղղությամբ։ 

Եվս մեկ անգամ անդրադառնալով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ սահմանին ռուս սահմանապահների հնարավոր տեղակայման վերաբերյալ հարցին, Պեսկովը միայն նշել է, որ Երևանի հետ շփումները շարունակվում են։ «Ոչինչ չեմ կարող հավելել»,- եզրափակել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հնարավոր է դիտարկվի հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի։ Փաշինյանը հավելել էր, որ հարցը պատրաստվում են քննարկել ռուսական կողմի հետ։

Լուսանկարը՝ РИА Новости / Наталья Селиверстова

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter