
ԱԺ նախագահի թեկնածուներն են՝ Ալեն Սիմոնյանը, Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը
«Քաղաքացիական պայմանագիր« կուսակցությունը ԱԺ նախագահի թեկնածու է առաջադրում ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանին: Այս մասին ԱԺ նիստին ասաց պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
«Հայաստան» դաշինքը նախագահի թեկնածու առաջադրեց կալանքի տակ գտնվող պատգամավոր Մխիթար Զաքարյանին, մյուս ընդդիմադիր ուժը` «Պատիվ ունեմ» դաշինքը խորհրդարանի նախագահի թեկնածու առաջադրեց «Հայաստան» դաշինքի կալանավորված մյուս պատգամավորին` Արթուր Սարգսյանին:
Հիշեցնենք, որ խորհրդարանի նախագահն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` փակ-գաղտնի քվեարկությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել