HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կարապետ Չալյանը դուրս մնաց կիսաեզրափակչից․ նա կպայքարի բրոնզի համար

Տոկիոյում ընթացող ամառաին Օլիմպիական խաղերում այսօր պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի 77 կգ քաշային ըմբիշները։ Հայաստանը ներկայացնող Կարապետ Չալյանը հասել էր կիսաեզրափակիչ, սակայն այնտեղ պարտություն կրեց և կպայքարի բրոնզե մեդալի համար։

Չալյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 5։0 հաշվով ջախջախել էր Ուզբեկստանը ներկայացնող Ջալգասբայ Բերդիմուրատովին։ Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 2։1 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն ներկայացնող Ալեկսանդր Չեխիրկինի նկատմամբ։ 

Կիսաեզրափակչում Չալյանը շատ մոտ էր հաջողությանը։ Առաջին մեկուկես րոպեների ընթացքում նա ակտիվություն ցուցաբերեց, մեկ միավոր վաստակեց և պարտերից հնարք կատարելու հնարավորություն ստացավ։ Նա կարողացավ հեշտորեն բարձրացնել ղրղզ ըմբիշին, սակայն վճռորոշ պահին չկարողացավ գցումը կատարել, ինչի արդյունքում միավորներ շնորհվեցին Ակժոլ Մախմուդովին, և վերջինս մինչև գոտեմարտի ավարտը կարողացավ պահել իր առավելությունը։ Կարապետ Չալյանը պարտվեց 2։6 հաշվով։ 

Օլիմպիական բրոնզի համար գոտեմարտում Կարապետ Չալյանը գորգ դուրս կգա վաղը՝ օգոստոսի 3-ին։

Կարապետ Չալյանը՝ կարմիր մարզահագուստով / © Reuters / Piroschka Van De Wouw

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter