Ընդդիմությունը դիմելու է ՍԴ` վիճարկելու ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը
Խորհրդարանական ընդդիմությունը` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմելու են Սահմանադրական դատարան` վիճարելու ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը: Այս մասին ԱԺ նիստի սկզբում հայտարարեց խմբակցությունների ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ խորրհրդարանական մեծամասնությունը` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ-գաղտնի քվեարկությամբ Ալեն Սիմոնյանին ընտրեց ԱԺ նախագահ: Ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ նախագահի թեկնածու էին առաջադրել Սյունիքի նախկին համայնքապետեր, կալանքի տակ գտնվող պատգամավորներ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին` պահանջելով նրանց ներկայությունն ԱԺ նիստին: Նրանց բացակայության հիմքով` ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ նախագահի ընտրությունը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ դիմելու են ՍԴ` ԱԺ նախագահի ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու պահանջով:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն արձագանքեց` նույն պահանջով իրենք ևս դիմելու են ՍԴ:
Մեկնաբանել