
Մշակվելու է 53 միջպետական ստանդարտ «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխկանոնակարգի համար
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել է «Մսի և անվտանգության մասին» 034/2013 տեխնիկական կանոնակարգի միջպետական չափանիշների մշակման ծրագիրը:
Այն նախատեսում է 53 միջպետական ստանդարտների մշակում, որոնցից 34-ը հիմնված են լինելու ազգային ստանդարտների, մեկը՝ մեթոդիկաների վրա, իսկ 15-ը բոլորովին նոր ստանդարտներ են լինելու։
47 միջպետական ստանդարտների մշակումը նախատեսված է տարբեր տեսակի մսի (ձիու, խոզի, ոչխարի, գառան և այլն) և մսամթերքի (երշիկեղեն, պահածոներ, պաշտետներ, երեխաների համար նախատեսված խոհարարական արտադրանքների և այլն) նույնականացման համար:
6 ստանդարտ մշակվելու է տեխկանոնակարգի կարգավորման օբյեկտ հանդիսացող մսամթերքի համապատասխանության գնահատման ժամանակ փորձաքննություն իրականացնելու համար։ Մասնավորապես, մշակվելու են մեթոդներ սնդիկի և կապարի թունավոր տարրերի, բուսական ծագման գենետիկորեն ձևափոխված աղբյուրների առկայությունը և պահածոյացված մանկական սննդի մեջ բրնձի ու ցորենի ալյուրի պարունակությունը որոշելու համար։
Այդ ստանդտարտներից և ոչ մեկը, սակայն, Հայաստանը չի մշակելու. 47-ը մշակելու է Ռուսաստանը, 5-ը՝ Ղազախստանը, 1-ը՝ Ղրղզստանը։
Մեկնաբանել