HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գնաճի տեմպերն արագանում են. 8.2% գնաճ՝ հուլիսին

Հայաստանի սպառողական շուկայում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի նկատմամբ 8.2% գնաճ է գրանցվել: Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած տվյալները:

12-ամսյա գնաճի տեմպերը վերջին երկու ամիսներին նկատելիորեն արագացել են: Ըստ Կենտրոնական բանկի կանխատեսումների՝ մինչև 2021 թվականի տարեվերջ Հայաստանում բարձր գնաճը կպահպանվի, և միայն եկող տարվա սկզբից այն աստիճանաբար կթուլանա ու մի քանի ամիսների ընթացքում կհասնի թիրախային 4%-ին: 

Այս տարվա առաջին յոթ ամիսների կտրվածքով՝ 2021 թվականի հունվար-հուլիսին, 2020 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ, գնաճը կազմել է 6.1%:

Հուլիսին սնունդը թանկացել է 13.5%-ով 

2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 13.5% գնաճ: Ապրանքախմբերից մեծ մասի գծով գնաճ է գրանցվել: Միայն միրգն է էժանացել:

Միևնույն ժամանակ, սեզոնային գործոնների ազդեցությամբ՝ սննդամթերքի որոշ խմբեր, ինչպես միրգն ու բանջարեղենը, այս տարվա հուլիսին նախորդ ամսվա` հունիսի համեմատ էժանացել են: Որոշակիորեն էժանացել է նաև ձեթը (ներառված է յուղեր և ճարպեր ապրանքախմբում)՝ պայմանավորված միջազգային շուկաներում դրա գնանկմամբ:

Այլ խոսքով՝ եթե այս տարվա հուլիսի սննդամթերքի գները համեմատում ենք նախորդ տարվա հուլիսի հետ, ապա տեսանելի գնաճ ունենք: Իսկ եթե համեմատում ենք այս տարվա հունիսի հետ, որոշակի անկում կա: Մանրամասները՝ տես ինֆոգրաֆիկայում:

Ամեն դեպքում, հարկ է շեշտել, որ գնաճի իրական պատկերը հասկանալու, կանխատեսումներ ու տնտեսական վերլուծություններ անելու համար հիմնականում հիմք է ընդունվում 12-ամսյա գնաճը, այս դեպքում՝ 2021թ. հուլիսը նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ: 

Ոչ պարենային ապրանքների գներ

2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.6% գնաճ, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 0.2% գնանկում:

2021թ. հուլիսին հունիսի համեմատ բենզինի գներն աճել են 2.3%-ով, դիզելային վառելիքի գները՝ 1.1%-ով։

Իսկ 2020թ. հուլիսի համեմատ բենզինը թանկացել է 56.8%-ով, դիզելային վառելիքը՝ 43.6%-ով: 

Ծառայությունների սակագներ

Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է սակագների 1.8%, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 0.1% հավելաճ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter