
Կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 մարդ
Օգոստոսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 231 322 դեպք, որոնցից 220 617-ն` առողջացած, 4632-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4949 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 372 405 թեստավորում:
Երեկ` օգստոսի 4-ին կատարվել է 7551 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք: Մահացել է 7 մարդ, առողջացել` 179-ը:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1124 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել