
Սեյրան Օհանյանն ու Արմեն Ռուստամյանը գնացին Ալեն Սիմոնյանի աշխատասենյակ
ԱԺ փոխխոսնակի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի երկրորդ ընտրության տապալումից հետո «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և պատգամավոր Արմեն Ռուստամյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ գնացին վերջինիս աշխատասենյակ:
Հիշեցնենք, որ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 103-ը, 5 անվավեր քվեաթերթիկ էր արձանագրվել, կողմ էր քվեարկել՝ 49, դեմ` կրկին 49 պատգամավոր: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը ևս գնացին նախագահի աշխատասենյակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել