
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.1%-ով
Արդյունաբերական արտադրանքի ծավալը ԵԱՏՄ-ում 2021թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.4% -ով՝ կազմելով մոտ 620 մլրդ ԱՄՆ դոլար։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրական բաժինը։
Արդյունաբերական արտադրանքի աճ ամենաշատը գրանցվել է Բելառուսում` 10.4%, Ռուսաստանում` 4.4%, Հայաստանը երրորդն է՝ 2.1%, չորրորդը Ղազախստանն է` 1.5%:
Ղրղզստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10,6% -ով:
Արդյունաբերական արտադրության դինամիկան ԵԱՏՄ -ում
Վերամշակող արդյունաբերության արտադրանքի ծավալը ԵԱՏՄ-ում աճել է 6,5%-ով՝ կազմելով 402 մլրդ ԱՄՆ դոլար։ Գազի, էներգամատակարարման ծավալներն աճել են 8,6%-ով, ջրամատակարարման, ջրահեռացման համակարգի, թափոնների հավաքման և բաշխման հսկողությունը՝ 20,6%-ով։
Լեռնարդյունաբերության և քարհանքերի արտադրանքի ծավալները, ընդհակառակը, նվազել են 0.3%-ով։
Ի տարբերություն միության անդամ այլ երկրների, Հայաստանում լեռնարդյունաբերության և քարհանքի արտադրանքի ծավալները 2021թ. առաջին կիսամյակում աճել են 7.2%-ով։ Սա ամենաբարձր ցուցանիշն է ԵԱՏՄ-ում։
Միևնույն ժամանակահատվածում Հայաստանում գազի, էներգամատակարարման ծավալներն աճել են 9.5%-ով, ջրահեռացման համակարգի, թափոնների հավաքման և բաշխման հսկողությունը՝ 5.6%-ով։
Փոխարենը 1.1%-ով նվազել է վերամշակող արդյունաբերության արտադրանքի ծավալը։
Նշենք, որ Եվրամիությունում 2021թ հունվար-մայիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 0.5%-ով, Չինաստանում՝ 2021թ առաջին կիսամյակում՝ 15.9%։
Մեկնաբանել