HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուս զինվորականները սահմանամերձ Ոսկեպարում ուղեկալ են տեղադրել. պետական մարմինները չեն արձագանքում (տեսանյութ)

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքում ռուս զինվորականներն ուղեկալ են տեղադրել և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածում տնակներ են տեղադրում։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց ոսկեպարցիներից մեկը, որը չցանկացավ հրապարակել իր անունը:  

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ ռուս զինծառայողները սահմանագծի հետ կապված մոնիթորինգ են իրականացնում։

Հարցին, թե Ոսկեպարում ռուս զինծառայողների ներկայությունն ինչով է պայմանավորված՝ Ղալումյանը պատասխանեց․ «Իրավունք ունեն»։

Ճշտող հարցին, թե ի՞նչ իրավունքով են ռուս զինծառայողներն այնտեղ, ի՞նչ են նրանք որոշում՝ մարզպետը չպատասխանեց և հեռախոսն անջատեց։

«Հետքը» կապ հաստատեց Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի հետ, նրա խոսքով՝ Ոսկեպար համայնքում ռուս զինվորների մասին լուրն  իմացել է բնակիչներից ու համացանցից։ «Ինձ ոչ մեկը պաշտոնապես ոչինչ չի ասել»,- հավելեց Աբազյանը՝ նշելով, որ վարչական ղեկավարը գյուղում է եղել։ 

Ոսկեպար համայնքի վարչական ղեկավար Սերոբ Մաղսուդյանն էլ հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել և ուղղորդեց դիմել պաշտպանական գերատեսչություն։

ԶՈՒ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանի և ՊՆ խոսնակ Գևորգ Ալթունյանի հեռախոսահամարներն անհասանելի են, նրանց հետ կապ հաստատել  չհաջողվեց, ԱԳՆ նորանշանակ խոսնակ Վահան Հունանյանը եւս չի պատասխանում հեռախոսազանգերին։ 

«Հետքը» փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ կառավարությունից, սակայն լրատվական ծառայությունում չպատասխանեցին զանգերին:

Մեկնաբանություններ (1)

serge67
first putin sells all kind of weapons to azerbis, and when these killed a high number of (Artsakh-)armenians, than Armenia cries putin for help , and so, the russians can invade slowly but surely all Armenia : an evil double-play // EU-watchers

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter