HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ. «Կոչ ենք ուղղում աշխարհասփիւռ մեր ժողովուրդին`շարունակել ամուր կանգնել լիբանանահայութեան եւ սիրիահայութեան կողքին»

Հ.Յ.Դ. Բյուրոն կոչ է անում կանգնել լիբանանահայության եւ սիրահայության կողքին եւ հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել նրանց:

«2021 թ. օգոստոսի 4-ին լրանում է Բէյրութի նաւահանգստում տեղի ունեցած պայթիւնի մէկ տարին։ Այդ պայթիւնի հետեւանքով Լիբանանի ժողովուրդը եւ նրանց մէկ մասնիկը կազմող լիբանանահայութիւնը կրեց մարդկային, բարոյական եւ նիւթական մեծ վնաս։ Պայթիւնը յաջորդեց մինչ այդ Լիբանանում ծայր առած ու մոլեգնող քաղաքական եւ տնտեսական տագնապին եւ 2020թ. թագավարակի պատճառած առողջապահական, ընկերային եւ տնտեսական ահաւոր վիճակին։

Միջին Արեւելքի մեր միւս կարեւոր գաղթօջախ՝ Սիրիան եւս անմասն չմնաց արհաւիրքներից։ Արտաքին ուժերի մասնակցութեամբ «քաղաքացիական» պատերազմը, թագավարակը եւ ընկերային ու տնտեսական վատ պայմանները անասելի նեղ կացութեան մատնեցին սիրիահայ մեր քոյրերին եւ եղբայրներին՝ խլելով հարիւրաւոր անմեղ մարդկանց կեանքը եւ շատերին դատապարտելով ընկերային անապահով վիճակի։

Ե՛ւ Սիրիայում քաղաքացիական պատերազմի, ե՛ւ թագավարակի, ե՛ւ Բէյրութի նաւահանգստի աննախադէպ պայթիւնից յետոյ Հ.Յ.Դ. Բիւրօն կոչ ուղղեց համայն հայութեան՝ օժանդակութիւն ցուցաբերել լիբանանահայ եւ սիրիահայ մեր քոյրերին եւ եղբայրներին։ Ինքը՝ Բիւրօն, Հ.Յ.Դ. հայրենի եւ արտերկրի մարմիններով եւ ուղեկից միութիւններով ծաւալեց համապարփակ աշխատանք՝ գէթ մասամբ ամօքելու մեր ազգակիցների տառապանքը եւ հասնելու մեր համայնքի կարիքներին։

Այսօր, եւս հաստատում ենք, որ համայն հայութեան կատարած մեծածաւալ օժանդակութեամբ հանդերձ, մեր երկու գաղօթաջախները շարունակում են դիմագրաւել վիթխարի մարտահրաւէրներ, որոնք բացասաբար են ազդում ո՛չ միայն մեր համայնքների հայեցի պահպանման, այլ մարդկային ճակատագրերի վրայ։

Արդ՝ կոչ ենք ուղղում աշխարհասփիւռ մեր ժողովուրդին` շարունակել ամուր կանգնել լիբանանահայութեան եւ սիրիահայութեան կողքին եւ հնարաւոր բոլոր միջոցներով օժանդակութիւն ցուցաբերել մեր երկու գաղթօջախների քոյրերին եւ եղբայրներին։

Յանձնարարում ենք Հայ Յեղափոխական Դաշնակցութեան բոլոր մարմիններին, երիտասարդական/ուսանողական միութիւններին, Հայ Դատի գրասենեակներին եւ յանձնախմբերին, ինչպէս նաեւ մեր ուղեկից միութիւններին` Հ.Օ.Մ., Համազգային, Հ.Մ.Ը.Մ., իրենց ամբողջ ներուժը կրկին զօրաշարժի ենթարկել՝ ի խնդիր Լիբանանի եւ Սիրիայի հայութեան օժանդակութեան»,-նշված է կոչում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter