HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում անտառներ հրդեհելու կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի իշխանությունները երկրի հարավում անտառային տարածքների հրդեհման կասկածանքով ձերբակալել են 6 մարդու։ Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Cumhuriyet պարբերականին։  

Արդեն 10 օր է Թուրքիայի հարավային նահանգներում շարունակվում են անտառային հրդեհները։ Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր մեկ ձերբակալվածի մասին։

Թուրքական պարբերականի տվյալներով՝ օգոստոսի 2-ին անվտանգության ուժերը ձերբակալել են 4 մարդու, որոնց մոտ եղել են հրկիզող խառնուրդով լցված շշեր։ Վերջիններս փորձել են թաքնվել՝ Մուղլայի նահանգի Միլաս քաղաքի շրջանում հրդեհ կազմակերպելուց հետո։ Cumhuriyet-ը գրում է, որ տեղացիները փորձել են ինքնադատաստան տեսնել նրանց նկատմամբ, սակայն թուրքական ժանդարմերիան նրանց դժվարությամբ կարողացել է ազատել զայրացած քաղաքացիներից։ Ավելի ուշ, ձերբակալվածներից երեքը կալանավորվել են, իսկ մեկը ստորագրությամբ ազատ արձակվել։ 

Եվս երեք մարդ ձերբակալվել է Բոդրումում այն բանից հետո, երբ Մումջուլար գյուղի շրջանում անցնելով անտառապատ տարածքի մոտով, մեքենայից այրվող ծխախոտի մնացորդներ են նետել չոր խոտի վրա։

Թուրքիայի անտառային տնտեսության վարչությունն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի հարավում շարունակվում են անտառային 12 հրդեհների մարման աշխատանքները, որոնցից միայն 9-ը գտնվում են Անթալիայի և Մուղլայի նահանգներում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, երկրում անտառային հրդեհների արդյունքում զոհերի թիվը հասել է 8-ի, իսկ տուժել՝ մինչև 864 մարդ։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի անտառային տարածքների հրդեհման պատասխանատվությունն ստանձնել էր «Կրակի զավակներ» կազմակերպությունը, որը, ըստ թուրքական կողմի, կապ ունի Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ։ Որոշ փորձագետներ այդուհանդերձ պնդում են, որ իրականում անտառների հրդեհումը կարող է թուրքական իշխանությունների սադրանքը լինել՝ քրդական անջատողականության դեմ առավել խիստ պայքար իրականացնելու համար։

Լուսանկարը՝ AP Photo / Suat Metin

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter