HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Րաֆֆի Հովհաննիսյանը չհամաձայնեց Ստյոպա Սաֆարյանի հետ

«Մենք պատասրատ ենք թե 8 այլ մրցակից առաջատարների, թե 3 այլ մրցակից առաջատարների հետ ստորագրել հենց հիմա, բայց 12 օր է մնացել քարոզարշավին: Մենք արդեն ասել ենք, որ ոչ ժամավաճառության խնդիր ունենք, ոչ էլ ձևական մոտեցումների: Եթե, ըստ էության, հանձնառությունը կա, մենք պատրաստ ենք, եթե չէ, մենք կհամագործակցենք բոլոր շտաբների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգության» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով միասնական շտաբի ստեղծմանը:

Նա նշեց, որ ազատ և արդար ընտրությունների դեպքում, երբ «Ժառանգությունը» ԱԺ-ում կազմի մեծամասնություն, ապա կուսակցությունը չի բացառում համագործակցություն խորհրդարանական փոքրամասնություն կազմող որևէ կուսակցության հետ: «Ժառանգության» նման մոտեցումը, Ր. Հովհաննիսյանի խոսքով, ոմանց համար անակնկալ էր: Արդյունքում իրենց քարոզարշավը հասարակության մեջ հանգեցրել է այնպիսի աճի և զորակցության, որ «ոմանք այսօր փնտրում են քավության նոխազներ»:

Նա նշեց, որ թեպետ եղավ հեգնանք, բայց կրկնում է` ինքը ներում է բոլորին, ովքեր սխալ, անհիմն արտահայտություններ են արել «Ժառանգության» հասցեին: Միաժամանակ, Ր. Հովհաննիսյանը հաջողություն մաղթեց բոլոր մրցակից ուժերին:

Այն դիտարկմանը, թե սոցիոլոգիական հարցումներն այսօր ի օգուտ «Ժառանգության» չեն խոսում, կուսակցության ղեկավարը նշեց, որ ինքը չի հավատում եմ ոչ շատ ցածր, ոչ շատ բարձր նախնական գնահատականներին, որովհետև հարցումներ իրականացնողները հաճախ ներկայացնում են որևէ քաղաքական ուժի: Իսկ նրանք, ովքեր համաձայն չեն իրենց կանխատեսումների հետ, գուցե ընտրություններից հետո փոխեն իրենց կարծիքը:

Ր. Հովհաննիսյանը համաձայն չէ Ստյոպա Սաֆարյանի այն կարծիքին, թե միասնական նախընտրական շտաբը լինելու է Ռոբերտ Քոչարյանի շտաբը, ինչպես նաև նա համաձայն չէ Արմեն Ռուսատամյանի, Արծվիկ Մինասյանի, Արա Նռանյանի, Լևոն Զուրաբյանի, Հմայակ Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի և իրենց սպասարկող որոշ լրատվամիջոցների տեսակետների հետ:

«Մենք քննադատում ենք թե իշխող ՀՀԿ-ին, թե ամբողջ կոալիցիային»,- ասաց Ր. Հովհաննիսյանը` հավելելով, որ ոչ մի հանդիպում Սերժ Սարգսյանի հետ չի ունեցել:

«Ժառանգության» առաջնորդը նշեց, որ բոլոր ընտրատեղամասերում իրենք ունենանալու են իրենց լիազորված անձնինք, որոնք հետևելու են ամբողջ ընտրությունների օրինականությանը: Սակայն եղել է համակարգչային վրիպակ, որի արդյունքում ԿԸՀ է ներկայացվել հանձնաժողովի անդամների ոչ ամբողջական ցուցակ: Արդյունքում մի քանի տասնյակ տեղերում հանձնաժողովների «Ժառանգության» առաջարկած անդամները տեղ չեն գտել:

«Այդտեղ ըստ օրենքի և մեր սխալի պատճառով հանձանաժողովի նախագահները պետք է որոշեն, թե մեզ ով պետք է փոխարինի: Բայց լիազորված, վստահված անձինք կունենանք բոլոր տեղերում»,- հավելեց Ր. Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով` ով իր ցուցակը թողած, «խութեր» է փնտրում «Ժառանգության» մեջ, բռնել է սեփական անհաջողությունը կանխատեսելու և ուրիշի մեջ քավության նոխազ փնտրելու ճանապարհը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter