«Հայաստանը պետք է փոխի իր 20 տարվա զուսպ քաղաքականությունը»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգության» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք ի սկզբանե դեմ են եղել հայ-թուրքական արձանագրություններին, որոնք հակապետական են: Նրա կարծիքով` այդ արձանագրություները ոչ միայն չպետք է քննարկվեն ԱԺ-ում, այլև այդ ստորագրությունը պետք է «հետ քաշվի», և հարցը հանվի ԱԺ օրակարգից:
Ր. Հովհաննիսյանի խոսքով` եթե Թուրքիան չփոխի իր նախապայմանային քաղաքականությունը, ապա Հայաստանը պետք է դուրս գա 20 տարվա զուսպ քաղաքականությունից, ինչը, սակայն, եղել է հիմնավորված, և առաջ քաշի իր սեփական պահանջները` Ցեղասպանության ճանչման և փոխահատուցումնների վերաբերյալ: Դա շարքային ցեղասպանություն չի եղել, այլ հայ ազգը կորցրել է մի ողջ հայրենիք:
Ր. Հովհաննիսյանը ողջունում է այլ երկրների դատապարտումներն ու Ցեղասպանության ճանաչումը, սակայն չպետք է սպասել, որ այլ երկրներ հաստատեն Ցեղասպանության եղելությունը: Նժարի վրա է ոչ թե ճանաչումն, այլ այդ երկրների պետական քաղաքականության վերահաստատումը: Ր. Հովհաննիսյանի խոսքերով` ինքը չի սպասում, թե այդ օրը որ երկիրն ինչ է ասելու, դա իրենց գործն է: «Այդ հարցը կապված է Հայաստանի և հայերի ներքին ամրությամբ, իրավականությամբ և ներքին և արտաքին քաղաքականությամբ»,- հավելեց Ր. Հովհաննիսյանը:
Վաղը` ապրիլի 24-ին, ժամը 10-ից «Ժառանգությունը» Ազատության հրապարակից շարժվելու է դեպի Ծիծեռնակաբերդ` «որպես ժողովրդի մի մասնիկ»: Այդ օրը կուսակցությունը քարոզչություն չի իրականացնելու:
Ազատության հրապարակում «Ժառանգությունը» հավաքվելու է նաև մայիսի 1-ին` անցկացնելու համերգ-հաղթահավաք` Հարութ Փամբուկչյանի և Ռուբեն Հախվերդյանի մասնակցությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել