HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ա. Վանեցյան. «Եթե իշխանությունն է խոսում քննիչ հանձնաժողով ձևավորելու մասին, նշանակում է` ապաշնորհ է»

Իշխանությունն ունի մեծամասնություն և կարողանում է բոլոր հարցերն ուղղակի քվեարկությամբ անցկացնել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը` անդրադառնալով խորհրդարանի մեկ շաբաթվա գործունեությանը:

«Մենք տեսանք, թե էս մեկ շաբաթվա ընթացքում իշխանական պատգամավորներն ինչպես իրենց պահեցին, երբ ստանում են անհարմար հարցեր, ուղղակի չեն պատասխանում: Կարծես թե ձեռք առնեն բոլորին, ոչ թե հարց տվող պատգամավորին, որովհետև պատգամավորն իր շահի համար չէ հարցեր հնչեցնում, այլ հարցեր են հնչեցնում, որոնք կուտակված են հանրության մոտ»,- ասաց Վանեցյանը:

Անդրադառնալով արցախյան երկրորդ պատերազմի դեպքերը քննող հանձնաժողով ձևավորելու իշխանության մտադրությանը` Վանեցյանն ասաց, որ քննիչ հանձնաժողովը բացառապես ընդդիմության համար նախատեսված գործիք է, և բացի քաղաքական եզրակացություն անելուց, որևէ այլ իրավասություն չունի: Ըստ նրա` քննիչ հանձնաժողովը պետք է օգտագործի ընդդիմությունը և կարողանա ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները:

«Եթե իշխանությունն է խոսում քննիչ հանձնաժողով ձևավորելու մասին, նշանակում է՝ ապաշնորհ է, չի կարողանում օգտագործել իրեն տրված լծակները` դատախազության, քննչական մարմինների, օպերատիվ հետախուզական գործունեությամբ զբաղվող մարմինների, որոնք ի պաշտոնե պարտավոր են իրականացնել քննություն և ի հայտ բերել մեղավորներին: Եթե նման հանձնաժողով է առաջարկվում իշխանության կողմից, ապա սա հերթական քայլն  է պատերազմի մեղավորներին, իրական պատասխանատուներին թաքցնելու համար»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter