HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արցախի գլխավոր դատախազությունը հանձնարարել է ստուգել «Ղարաբաղ Տելեկոմի» մասին «Հետքի» հրապարակումը

Արցախի Հանրապետության (ԱՀ) գլխավոր դատախազությունը Արցախի ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել է ստուգել ադրբեջանցի հաքերների կողմից «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները ջնջելու մասին «Հետքի» հրապարակումը։

«Նկատի ունենալով, որ այն առերևույթ պարունակում է առանց թույլտվության համակարգչային տեղեկատվության համակարգ մուտք գործելու, համակարգչային տեղեկատվությունը ոչնչացնելու մասին վկայող բավարար տվյալներ, ուստի 09.08.2021թ. ԱՀ գլխավոր դատախազությունից լրատվական հիշյալ նյութն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար»,- ասվում է Արցախի դատախազություն տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին «Հետքը» հոդված էր հրապարակել արցախյան 2020թ․ պատերազմի ընթացքում ադրբեջանցի հաքերների կողմից Արցախի հեռահաղորդակցության օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմի» պահուստային պատճեները ջնջելու մասին։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ուղարկած մեր հարցման ի պատասխան՝ հայտնել էին, որ հաքերային հարձակումներից խաթարվել էր «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների օպերացիոն համակարգերի բնականոն աշխատանքը, բացի այդ ջնջվել էին նշված սերվերների պահուստային պատճենները, ինչի հետևանքով դադարել էր ընկերության կողմից կապի ծառայությունների մատուցումը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Արթուր Պապյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ եթե ադրբեջանցի հարքերները կարողացել են հասնել սերվերների պահուստային պատճեններին, ապա դա խոսում է հարձակման մեծ ուժգնության մասին, դրանով նրանք հնարավորություն են ունեցել առանց որևէ խոչընդոտի միանալ հայկական ցանցին և տիրանալ անձնական տվյալների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter