HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուռուտում նոր հանքավայրի հետազոտության համար հանրային լսումները կրկին չկայացան

Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրում այսօր հանրային լսումներ էին նախատեսված Ստեփանավանի հանքային շրջանի Ուռուտի տեղամասի բազմամետաղների հանքավայրում երկրաբանական աշխատանքներ կատարելու շրջակա միջավայրի գնահատման հայտի վերաբերյալ։ Դրանք, սակայն, չեն կայացել, ընկերության ներկայացուցչի բացակայության պատճառով։

Հեռախոսազանգով ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ առողջական խնդրիներ ունի և չի կարող ներկայանալ լսումներին։ Այդ մասին մեզ հայտնեց Լոռի բերդ համայնքի աշխատակազմի քարտուղար Անի Մարտիրոսյանը։

Ուսումնասիրություններն իրականացնելու հայտը ներկայացրել է  այս տարվա փետրվարին հիմնադրված «Ջին հոլդինգ լիմիթիդ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը Աշոտ Տիգրանի Քալանթարյանն է։

Աշխատակազմի քարտուղարը հայտնեց, որ արդեն իսկ կազմվել է հանրային լսումները չկայանալու վերաբերյալ արձանագրություն, զուգահեռաբար ամփոփ տեղեկանք է պատրաստվել, որը կցվելու է արձանագրությանը, որով տեղի բնակիչներն արտահայտել են իրենց կարծիքը՝ հանրային հետագա լսումներին դեմ լինելու վերաբերյալ։

«Մարդիկ եկել էին և ասում էին, որ, միևնույն է, եթե ընկերության ներկայացուցիչը ներկա գտնվեր, լսումները չէին կայանալու, այդպիսի դիրքորոշում ունեին»,- ասաց Անի Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ անգամ ձախողված հանրային լսումներ էին․ նախորդ անգամ այս տարվա մայիսի 14-ին դրանք նույնպես չէին կայացել, քանի որ համայնքի բնակիչները միջամտել և դեմ էին արտահայտվել իրենց համայնքում հնարավոր հանքավայրի բացմանը։ 

Լուսանկարը՝ civilnet.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter