Գրանցվել է կորոնավիրուսի 391 նոր դեպք. մահացել է 6 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 391-ով՝ ընդհանուր կազմելով 233 001: Նախօրեին կատարվել է 6425 թեստավորում (ընդհանուր՝ 1 409 091): Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Մահացել է 6 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 4664 է:
Առողջացել է ևս 139 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 221 729-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5479 քաղաքացի:
Նախօրեին արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1129 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել