HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Աննա Մկրտչյանը հեռացվեց ԱԺ նիստերի դահլիճից

Խորհրդարանում ընթանում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում քննադատում էր իշխանություններին, և ասաց, թե երկրում տիրող ամենաթողության հեղինակը «Հայաստանն ու Արցախը ավիրած կապիտուլյանտ Նիկոլն է»: Այս խոսքերից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց անջատել պատգամավորի խոսափողը:

«Ես տիկին Մկրտչյանին նախազգուշացում տվել էի։ Այժմ, տիկին Մկրտչյան, ես հեռացնում եմ Ձեզ տվյալ օրվա մինչև ավարտը դահլիճում ներկա գտնվելու իրավունքից: Խնդրում եմ դուրս եկեք դահլիճից, հակառակ պարագայում անվտանգության աշխատակիցները Ձեզ դուրս կբերեն»,- ասաց Սիմոնյանը: Աննա Մկրտչյանը դուրս եկավ նիստերի դահլիճից, նրան հետևեց նաև խմբակցությունը:

Հիշեցնենք, որ նրա նկատմամբ Սիմոնյանը նախազգուշացում էր կիրառել կրկին «կապիտուլյանտ Նիկոլը» բառերի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter