HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ալեն Սիմոնյանը` ընդդիմությանը. «Տեղը չեք բերել` ուր եք եկել»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ ելույթում հայտարարեց` անելու է ամեն ինչ խորհրդարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար, ընդդիմությանն էլ զգուշացրեց` շատ խիստ է լինելու:

«Ինձ մոտ տպավորություն կա, որ ընդդիմադիր խմբակցությունների ներսում չկա միասնականություն և չկա կառավարող մարմին, երկու խմբակցություններում էլ կան մարդիկ, որ բովանդակային ասելիք չունենալու պատճառով փորձում են վիրավորանքների, պիտակավորումների միջոցով աչքի ընկնել»,- ասաց Սիմոնյանը` Աննա Մկրտչյանի` նիստերի դահլիճից հեռացվելուց հետո:

Նա, դիմելով ընդդիմությանը, կոչ արեց զսպել իրենց գործընկերներին, այլապես` ինքը դա կանի: Սիմոնյանը դիմեց նաև իր գործընկերներին:

«Ամեն սադրանքի մի՛ արձագանքեք, մարդիկ պարտվել են, շատ մրմռացել են, էդ պարտության մրմուռը մինչև հիմա ոմանց մեջ է։ Արհամարհե՛ք իրենց, խնդրում եմ ձեզ»,- ասաց նա:

Ըստ ԱԺ խոսնակի` արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում հայհոյանքներ օգտագործած քաղաքական գործիչներին հանրությունը մերժել է։

«Տեղը չեք բերել` ուր եք եկել, սա Ազգային ժողովն է։ Ամենախիստ ձևով կրկնում եմ` արձագանքելու եմ, կգնաք, կդիմեք էթիկայի հանձնաժողով, ՍԴ, ինչ ուզում եք, արեք։ Ազգային ժողովը գործելու է բնականոն ձևով, և գործելու համար անելու եմ ամեն ինչ»,-եզրափակեց Ալեն Սիմոնյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter