
Միջադեպ ԱԺ նիստերի դահլիճում. անվտանգությունը թույլ չի տալիս օթյակ մտնել
Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը խորհրդարանի նիստում իր ելույթում ընդգծեց` կապիտուլյանտ, հողատու արտահայտությունները անձնական վիրավորանք չեն, այլ` քաղաքական գնահատական:
ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանը տեղից կանգնել ու գոռգոռում էր, ընդդիմադիր պատգամավորները ևս սկսեցին գոռգոռալ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին հրավիրեց նիստերի դահլիճ:
Ի դեպ, անվտանգության աշխատակիցները խոչընդոտում էին օթյակում աշխատող լրագրողների աշխատանքը` փորձելով թույլ չտալ տեսանկարահանումը:
Սա այն դեպքում, երբ ուղիղ հեռարձակմամբ այդ միջադեպը ցուցադրվում էր, չնայած որ քիչ անց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց անջատել եթերը:
Նիստն ընդհատվեց քսան րոպեով: Այժմ անվտանգությունը թույլ չի տալիս ներս մտնել լրագրողների օթյակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել