HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Գնել Սանոսյան․ ապաշրջափակման դեպքում երկաթուղին անցնելու է Նախիջևանով և Մեղրիով

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է նոր ենթակառուցվածքների կառուցման մասին՝ նշելով, որ ապաշրջափակումը վերաբերում է թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին։

«Երկուսն էլ համաչափ կերպով պետք է ապաշրջափակեն տրանսպորտային ուղիները, և սկսվի հաղորդակցություն, որից կշահենք ոչ միայն մենք, այլ նաև տարածաշրջանի մեր հարևան երկրները»,- ասել է նա։

Լրագրողի այն հարցին՝ արդյո՞ք Հայաստանը ենթակառուցվածքներ կառուցելու է և ո՞ր հատվածում, Սանոսյանը պատասխանել է․ «Եթե երկաթուղու մասին է խոսքը, չենք կարող առանց ենթակառուցվածքների կառուցման ունենալ ապաշրջափակում, որովհետև հատվածներ ունենք, որտեղ երկաթուղու նախկին ցանցը չկա, և պետք է նորը կառուցվի»։

Նախարարի խոսքով՝ ենթադրաբար, երկաթուղին անցնելու է նախկին ցանցի նույն ուղիով․ «Բոլորիս հայտնի է՝ երկաթուղին անցնում էր Նախիջևանով, Մեղրիով, և եթե որոշում կայացվի, որ երկաթուղին պետք է շահագործել, ուրեմն այդ ուղղությունը պետք է վերականգնել և աշխատել։ Իջևանի ուղղությամբ սովետական տարիներին երկաթուղի եղել է։ Ենթադրաբար, երբ տարածաշրջանում խաղաղություն լինի և կարողանանք ամբողջովին ապաշրջափակել, կարծում եմ՝ նաև տնտեսապես ձեռնտու կլինի այդ ուղղությունն էլ աշխատեցնել»,- հայտնել է Գնել Սանոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter