
Կառավարությունը 16․9 մլն դրամ կփոխհատուցի ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին
Կառավարությունը պահուստային ֆոնդից 16․9 միլիոն դրամ կփոխհատուցի ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին` չվճարված հավելավճարի դիմաց։ Որոշման նախագիծն ընդգրկված էր գործադիրի օգոստոսի 12-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։
Կառավարության որոշման նախագծում նշված է, որ վճռաբեկ դատարանն իր 2021թ. հունիսի 11-ի որոշմամբ՝ մասնակիորեն բավարարել է ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի վճռաբեկ բողոքը և պարտավորեցրել ՍԴ աշխատակազմի ղեկավարին` Ալվինա Գյուլումյանին 2018 թվականի ապրիլի 9-ից մինչև 2020 թվականի հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածի համար լրացուցիչ վճարել հավելավճար՝ ամսական 601 հազար 943 դրամի չափով: Նշված ժամանակահատվածի համար վճարման ենթակա գումարը կազմում է շուրջ 16.9 մլն դրամ:
Հիշեցնենք, որ 2020 թվականին Ազգային ժողովի կողմից Սահմանադրական բարեփոխումների նախագծի ընդունմամբ՝ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները դադարեցվեցին, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն էլ ազատվեց զբաղեցրած պաշտոնից:
Մեկնաբանել