
Թալիբները հայտարարել են Աֆղանստանի՝ մեծությամբ երկրորդ Ղանդահար քաղաքի գրավման մասին
«Թալիբան» շարժումը գրավել է Աֆղանստանի՝ մեծությամբ երկրորդ Ղանդահար քաղաքը։ Այդ մասին հայտարարել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը։
«Ղանդահարը գրավվել է»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է նա։
کندهار د بشپړې فتحې په حال کې.
— Zabihullah (..ذبـــــیح الله م ) (@Zabehulah_M33) August 12, 2021
مجاهدين د شهيدانو چوک ته را ورسيدل. الحمدلله والمنة pic.twitter.com/EFCG4eDGFm
Քաղաքի գրավման մասին հայտարարել է նաև թալիբների մեկ այլ ներկայացուցիչ՝ Կարի Ահմադին։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Թալիբան»-ը գրավել է Ղազնի քաղաքը, որտեղով անցնում է Քաբուլ-Ղանդահար ավտոմայրուղին։
Թալիբներն Աֆղանստանում իրենց հարձակումները սկսել են այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ։ Ավելի վաղ, Եվրամիությունը հայտնել էր, որ թալիբների վերահսկողության տակ է անցել Աֆղանստանի տարածքի շուրջ 65 %-ը։
Նախորդ անգամ թալիբները Ղանդահարը գրավել էին 1994 թվականին։ Քաղաքը փաստացի եղել է Աֆղանստանի իսլամական էմիրությունների մայրաքաղաքը։ Այն թալիբների կողմից հռչակված և շարիաթով առաջնորդվող պետություն էր, որը գոյություն է ունեցել 1996-2001 թվականներին։
Լուսանկարը՝ File Photo-ի
Մեկնաբանել