
Կորոնավիրուսային հիվանդության 397 նոր դեպք է հաստատվել, մահացել է 9 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 397 նոր դեպք, ընդհանուր՝ 233 797 դեպք, որոնցից 222 183-ն` առողջացած, 4678-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5805 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 421 593 թեստավորում: Երեկ կատարվել է 6055 թեստավորում:
ԱՆ-ն տեղեկացնում է, որ 264 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 9 դեպք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել