
Թալիբները գտնվում են Քաբուլից 50 կիլոմետր հեռավորության վրա. գրավվել է ևս 4 վարչական կենտրոն
«Թալիբան» շարժման գրոհայինները հայտարարել են Աֆղանստանի Լողար պրովինցայի վարչական կենտրոն Պուլի-Ալամ քաղաքի գրավման մասին, որը գտնվում է մայրաքաղաք Քաբուլից 50 կիլոմետր հեռավորության վրա։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Քարի Յուսուֆ Ահմադին։
Նույն գործողության ժամանակ թալիբները գրավել են Զաբուլ պրովինցիայի վարչական կենտրոն հանդիսացող Քալաթ քաղաքը։ Տեղեկատվությունը պաշտոնապես հաստատել են նաև Զաբուլի իշխանությունները։ Ինչպես փոխանցում է Al Jazeera-ն, գրավվել են նաև Գհոր և Ուրուզղան պրովինցիաների վարչական կենտրոնները։
Taliban fighter dancing about in a government office like a kid having taken over yet another area. pic.twitter.com/T88ZXFoiTY
— Jake Hanrahan (@Jake_Hanrahan) August 13, 2021
Ներկայումս թալիբները գրավել են աֆղանական 34 պրովինցիաներից 18-ը (երկրի տարածքի մոտ 65 %)։ Օգոստոսի 13-ին թալիբներին հանձնվել է հայտնի դաշտային հրամանատար Իսմայիլ Խանը, որին անվանում էին «Ղերաթի առյուծ»։ Նա դիմադրում էր «Թալիբան»-ին, սակայն իր մարտիկների հետ միասին անցել է նրանց կողմը։ Օգոստոսի 12-ին շարժման ներկայացուցիչները հայտարարել էին Աֆղանստանի մեծությամբ երկրորդ և երրորդ Ղանդահար և Ղերաթ քաղաքների գրավման մասին։
Իրավիճակն Աֆղանստանում սրվել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց Աֆղանստանից իր զորքերի դուրսբերման մասին։ Թալիբները սկսել են մասշտաբային հարձակում կառավարական ուժերի վրա, իսկ աֆղանական բանակը հայտարարել մոբիլիզացման մասին։
Լուսանկարը՝ Wali Sabawoon/NurPhoto/Getty Images
Մեկնաբանել