HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուզբեկստանի ՊՆ-ն հայտարարել է աֆղանական ռազմական ինքնաթիռի խոցման մասին

Ուզբեկստանի ՀՕՊ ուժերը խոցել են Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ։ Այդ մասին գրում է Интерфакс-ը՝ հղում անելով Ուզբեկստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը։ Պատճառը սահմանի անօրինական խախտման փորձն է։ 

Ինքնաթիռը խոցվել է օգոստոսի 15-ի երեկոյան՝ Աֆղանստանի սահմանին գտնվող Սուրխանդարյայի մարզի Շերաբադի շրջանում։ Երկու օդաչուներն էլ կենդանի են, բայց ստացել են ծանր վնասվածքներ։ Նրանց տեղափոխել են Թերմեզի հիվանդանոց։ 

Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունը հավելել է, որ ինքնաթիռի խոցման հանգամանքների հետաքննություն է իրականացնում։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուզբեկստանի տարածքում վթարի է ենթարկվել Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ, սակայն պաշտոնապես չէր հաղորդվում, որ այն խոցել են ՀՕՊ ուժերը։ 

Աֆղանստանում օգոստոսի 15-ին «Թալիբան» շարժումը վերահսկողություն էր հաստատել  Քաբուլի նկատմամբ։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել էր երկիրը։ Քաբուլի օդանավակայանի միջոցով երկիրը փորձել են լքել հարյուրավոր մարդիկ, սակայն առևտրային բոլոր թռիչքները չեղարկվել են։ Օդանավակայանում խուճապ էր առաջացել, որի հետեւանքով զոհվել է 5 մարդ։

Լուսանկարը՝ stephglinski / Twitter

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter