
Ադրբեջանական զինուժը կրակում է Գեղարքունիքի մարզի Կութ եւ Նորաբակ գյուղերի վրա. ՄԻՊ
Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա: Ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա: Այս մասին հայտնում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Ըստ նրա՝ կրակոցներն ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել:
«Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը»,- գրել է Արման Թաթոյանը:
Տեղեկությունը «Հետքի» հետ զրույցում ավելի ուշ հաստատեց նաեւ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել