HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Կութ և Նորաբակ գյուղերի ուղղությամբ կրակոցները շարունակվում են

Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Կութ և Նորաբակ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է կրակել օգոստոսի 16-ի ժամը 17։00-ի մոտակայքում։ Կրակոցները եղել են ինտենսիվ, առանց դադարի, տարբեր տրամաչափի զինատեսակներից։ Այդ մասին պաշտոնապես հայտնեց Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը։ Կրակոցների ինտենսիվությունը թուլացել է 22։50-ի սահմաններում, բայց ամբողջությամբ չեն դադարել։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Նրա խոսքով՝ բնակիչների շրջանում անհանգստություն կա, բայց փորձում են խուճապի չմատնվել։ Համայնքի ղեկավարը չունի տեղեկություն՝ արդյոք բնակավայրերը լքողներ եղել են, թե ոչ։

Ամենից շատ վախեցել են երեխաները։ Համայնքի ղեկավարը 2 երեխա ունի, ասում է՝ փորձում է հանգստացնել, ցրել խուճապը, որպեսզի երեխաները կարողանան քնել։

Պրն Ավետյանը հայտնեց, որ երեկ ևս եղել են կրակոցներ, բայց ոչ ինտենսիվ։ Ադրբեջանցիներն օրվա տարբեր ժամերի կրակոցներ են արձակել։

Լուսանկարում՝ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter