HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու նախագիծը

Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է Սևանա լճից լրացուցիչ ջրառ (բացթողում)իրականացնել: Նախագիծն ընդունվեց 64 կողմ 19 դեմ,  1 ձեռնպահ ձայներով:

Նախագծով առաջարկվում է Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 245 միլիոն խորանարդ մետր առավելագույն չափաքանակ:

Նախագիծը պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter