
Սահմանային իրավիճակի վերաբերյալ` դռնփակ քննարկում խորհրդարանում
Խորհրդարանում վաղը` օգոստոսի 18-ին, դռնփակ քննարկում կանցկացվի` սահմանային իրավիճակի թեմայով: Հրավիրված կլինեն նաև Կառավարության անդամներ: ԱԺ նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն առաջարկել էր դռնփակ հանդիպում կազմակերպել և անդրադառնալ սահմանային իրավիճակին, քանի որ նրա խոսքով` սահմանից իրարամերժ տեղեկություններ կան: Իշխող ուժն առաջարկեց քննարկվող նախագծից չշեղվել` խոստանալով անդրադառնալ այդ առաջարկին:
Նիստի վերջում թե՛ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեցին` վաղը կլինի նման քննարկում: Կոնջորյանի խոսքով` վաղն առավոտյան կհայտնեն ընդդիմադիր խմբակցություններին, թե քննարկումը երբ է լինելու և ովքեր են հրավիրյալ պաշտոնատար անձինք: Կոնջորյանը վերահաստատեց` քննարկումը կլինի նիստերի դահլիճում, սակայն` դռնփակ:
Մեկնաբանել