
Գրանցվել է կորոնավիրուսի 504 նոր դեպք. մահացել է 3 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 504 -ով՝ ընդհանուր կազմելով 235 675: Նախօրեին կատարվել է 7219 թեստավորում (ընդհանուր՝ 1 453 950): Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Մահացել է 3 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 4716 է:
Առողջացել է ևս 157 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 223 227-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 6593 քաղաքացի:
Նախօրեին արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ քաղաքացին ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1139 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել