HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին, որը վայր էր դրել իր լիազորություններն ու «Թալիբան» շարժման հարձակման հետևանքով մեկնել երկրից, գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այդ մասին նշվում է ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

«ԱՄԷ-ն ողջունում է հումանիտար հիմունքներով երկրում գտնվող նախագահ Աշրաֆ Ղանիին և նրա ընտանիքին»,- նշվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ, Ղանին գրել էր, որ «բախվել է բարդ ընտրության հետ». դեմ առ դեմ կանգնել զինված թալիբներին, որոնք ցանկանում էին մտնել պալատ, թե լքել հայրենի երկիրը։ Վերջինիս խոսքերով՝ նա որոշել է հեռանալ, որպեսզի խուսափի արյունահեղությունից։

Արաբական Միացյալ Էմիրություններում Աշրաֆ Ղանիի գտնվելու մասին հայտնել էր նաև Reuters գործակալությունը։

Հիշեցնենք, որ Քաբուլում ՌԴ դեսպանության մամուլի քարտուղար Նիկիտա Իշենկոն հայտարարել էր, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին իր հետ տարել է կանխիկ թղթադրամներով խոշոր գումար։ Ավելի ուշ, լուրը հաստատել էր նաև Տաջիկստանում Աֆղանստանի դեսպանը՝ ընդգծելով, որ խոսքը մոտ 169 միլիոն դոլարի մասին է։

Լուսանկարը՝ SAJJAD HUSSAIN / AFP/GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter