HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գորիսի համայնքապետարանի երկու աշխատակիցները չեն կալանավորվի

Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ Սուսաննա Մկրտչյանը և Արմինե Չոպչունցը չեն կալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը քննել և մերժել է Սուսաննա Մկրտչյանին, իսկ Տաթևիկ Գրիգորյանը՝ Արմինե Չոպչունցին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունները։

Հիշեցնենք, որ վերը նշված աշխատակիցները, Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանն ու փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը մեղադրվում են համայնքապետարանի բյուջեից յուրացում և վատնում կատարելու մեջ։

Ըստ քրեական գործի՝ փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը և «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի անդամները քաղաքացիների՝ սոցիալական աջակցություն ստանալու վերաբերյալ համայնքապետարան ներկայացված 115 դիմում չեն ենթարկել պատշաճ ուսումնասիրության և ստուգման, այլ առաջնորդվելով Գորիսի համայնքապետի հորդորով՝ սոցիալական աջակցություն ստանալու ցանկություն հայտնած անձանց դիմումներն ամեն կերպ բավարարելու և գումար վճարելու շահադիտական դրդումներով, կամայական ձևով և խմբային շահերից ելնելով՝ 2021թ. հունիսի 9-ին կազմել են սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու մասին արձանագրություն, որով դիմումներին տրվել է դրական եզրակացություն, մինչդեռ 61 բնակչի կողմից ներկայացված դիմումներն ակնհայտ ենթակա չեն եղել բավարարման:

Քիչ առաջ Մենուա Հովսեփյանը կալանավորվել է, իսկ Իրինա Յոլյանի խափանման միջոցի հարցով դատարանը գտնվում է խորհրդակցական սենյակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter