ՍԱՏՄ-ն վերսկսել է կորոնավարակի կանխարգելմանն ուղղված ստուգայցերը. վերահսկողությունը խստացվում է
Հանրապետությունում covid-19-ը վարակի տարածման աճով պայմանավորված՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացրել է վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցերում: ՍԱՏՄ-ի հաղորդագրության համաձայն՝ հաջորդիվ ստուգայցեր կլինեն նաև հանրային սննդի օբյեկտներ և սննդամթերքի արտադրամասեր:
«Այսօր Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Երևանի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր սուպերմարկետներ: Կորոնավարակի կանխարգելման հիմնական պահանջները չեն փոխվել. աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
Որոշ խանութներում հակահամաճարակային կանոնները պահպանված չէին: Այդ տնտեսավարողներն առաջին անգամ խիստ նախազգուշացվել են, իսկ խախտումների կրկնվելու դեպքում՝ կտուգանվեն 100-ից 300 հազար դրամի չափով: Ստուգայցերը շարունակվելու են»,- նշված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել