HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հայաստանում բենզինի գինը 60%-ով, իսկ դիզելինը՝ 50%-ով թանկացել է

2021թ հունիսին Հայաստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը եղել է 483,5 դրամ, դիզելային վառելիքի գինը՝ 463,9 դրամ։

Այսօրվա՝ օգոստոսի 19-դրությամբ՝ բենզինի ռեգուլյար տեսակի մեկ լիտրն արժե 490 դրամ, պրեմիումը՝ 510 դրամ, դիզելի մեկ լիտրն արժե 470 դրամ։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մեկ տարում Հայաստանում վառելիքը մոտ 1,6 անգամ թանկացել է։ Մասնավորապես, 2021թ հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ Հայաստանում բենզինի գները 59,2% թանկացել են, իսկ դիզելային վառելիքինը՝ 47%-ով։

ԵԱՏՄ բոլոր երկների համեմատ, Հայաստանն այն երկիրն է, որտեղ վառելիքի գներն ամենաշատն են թանկացել մեկ տարում։ 

Օրինակ, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում բենզինը թանկացել է 6-12%-ով։ Դիզելը Ռուսաստանում և Ղազապխստանում թանկացել է համապատասխանաբար՝ 4-11%, Բելառուսում, ընդհակառակը, էժանացել է 1%-ով։

Միևնույն ժամանակ բենզինի գները Հայաստանում կես տարում՝ 2020թ դեկտեմբերի համեմատ թանկացել են 29%-ով, իսկ մեկ ամսում՝ 6%, իսկ դիզելային վառելիքի գները, համապատասխանաբար՝ 38% և 4,5%։

ԵԱՏՄ երկրներում բենզինի սպառողական գների ինդեքսը 2021թ հունիսին մայիս ամվսա համեմատ կազմել է 100,9%, 2020թ դեկտեմբերի համեմատ՝ 107,5%, դիզելային վառելիքի համար, համապատասխանաբար՝ 100,8% և 104,6%։

Հայաստան բենզին ներմուծող 3 խոշոր ընկերություններից են՝ «CPS»-ը, «Ֆլեշը» և«Max Oil»-ը։ Նախորդ տարի՝ 2020թ Հայաստան է ներմուծվել մոտ 220 մլն ԱՄՆ դոլարի վառելիք՝ բենզին, դիզել և ավիավառելիք, ընդհանուր՝ մոտ 460 հազար տոննա։

Վառելիքի գները
Infogram

Նավթ և նավթամթերք (որի մեջ ներառված են բենզինը, մազութը, նավթը, դիզելային վառելիքն ու յուղը) ամենաշատը Հայաստանը թե’ ներկրել, թե’ արտահանել է 2020թ.ին, համապատասխանաբար՝ 473 275 և 786.3 տոննա։

Մասնավորապես, 2018-2021թթ հունիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանը ներկրել է 1 045 211 տոննա նավթ և նավթամթերք, ընդհանուր՝ 678 մլն 333 հազար  ԱՄՆ դոլար։

Նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 1487 տոննա նավթ և նավթամթերք՝ ընդհանուր 801,6 հազար ԱՄՆ դոլար արժությամբ։

 

Գլխավոր լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter