HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան կայցելի Չինաստանի գերագույն ժողովրդական դատախազը

Ապրիլի 23-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Ժաո Մինվենի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Դեսպանի պաշտոնակատարը հայտնեց, որ ՉԺՀ գերագույն ժողովրդական դատախազությունն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազի հրավերը, և հունիսի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանի գերագույն ժողովրդական դատախազ Ցաո Ցզյանմինի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան:

Կողմերը վստահություն հայտնեցին, որ այցը խթան կդառնա համագործակցության զարգացման համար:

Հայաստանի և Չինաստանի դատախազությունները համագործակցության մասին հուշագիրն ստորագրել են դեռևս 1998թ.:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter