HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արցախում խաղաղապահները ցուցադրել են 50-մետրանոց ՌԴ պետական դրոշը

Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբում օգոստոսի 22-ին նշել են Ռուսաստանի Դաշնության պետական դրոշի օրը։ Հանդիսավոր միջոցառման ժամանակ խաղաղապահները ցուցադրել են Ռուսաստանի՝ 50 մետր երկարությամբ դրոշը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Օգոոստոսի 22-ին մենք նշում ենք մեր երկրի պետական դրոշի օրը։ Այս տոնը կոչված է համախմբելու բոլորին, ովքեր նվիրված են իրենց հայրենիքին, ովքեր թանկ են գնահատում իրենց երկրի ու ժողովրդի պատմությունը»,- դիմելով զինծառայողներին՝ ասել է խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը։

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ինչպես խաղաղապահ զորախմբի զինծառայողները, այնպես էլ կամավորներ․

«Այսօր Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ առաջին անգամ խաղաղապահ զորախմբի մշտական տեղակայման վայրում անցկացվեց տոնական միջոցառում՝ նվիրված մեծ տոնին՝ Ռուսաստանի պետական դրոշի օրվան, «Մենք միասնական են» կազմակերպության կամավորների հետ միասին Ռուսաստանի Դաշնությունից բերվել է 50 մետր երկարությամբ և 5 մետր լայնությամբ դրոշը»,- ասել է զորախմբի հրամանատարի տեղակալ Օլեգ Եգորովը։

Միջոցառումն ավարտվել է ՌԴ պետական դրոշի ցուցադրությամբ և ռազմական շքերթով՝ ռազմահայրենասիրական երգերի կատարմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter