HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Քաբուլի օդանավակայանում փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա մեկ զոհ

Քաբուլի օդանավակայանի անցագրային կետերից մեկի մոտ տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Այդ մասին նշվում է Գերմանիայի զինված ուժերի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Բունդեսվերի թվիթերյան միկրոբլոգում։

Փոխհրաձգությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 4-ին։ Դրան մասնակցել են մի կողմից «անհայտ հարձակվողները», մյուս կողմից՝ Աֆղանստանի անվտանգության ուժերի մարտիկները։ Նրանցից մեկը զոհվել է, ևս 3 մարդ՝ վիրավորվել։

Փոխհրաձգությանը մասնակցել են նաև ամերիկացի և գերմանացի զինվորականները, որոնց շրջանում տուժածներ չկան։ Փոխհրաձգության պատճառներն ու դրա կազմակերպիչների վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է։

Այն բանից հետո, երբ օգոստոսի 15-ին «Թալիբան» շարժման գրոհայիններն Աֆղանստանում եկան իշխանության, երկիրը լքելու միակ ճանապարհը մնում է Քաբուլի օդանավակայանը։ Այն հսկում են ՆԱՏՕ-ի ուժերը, որտեղից տարհանվում են արևմտյան երկրների քաղաքացիներն ու այն աֆղանները, որոնք օգնել են ՆԱՏՕ-ի ուժերին։

Իրավապաշտպանների տվյալներով՝ օդանավակայի դարպասների մոտ հավաքվել է մոտ 10 000 մարդ, որոնք փորձում են մեկնել երկրից։ Նրանցից ոմանք կախվել էին տարհանման թռիչքներն իրականացնող օդանավերի անիվներից։ Զինծառայողները կիրառել են արցունքաբեր գազ և օդ կրակել, որպեսզի զսպեն ամբոխին։ Թալիբների կողմից իշխանության գալուն հաջորդած մեկ շաբաթվա ընթացքում Քաբուլի օդանավակայանի շրջանում առկա խուճապից զոհվել է առնվազն 20 մարդ։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter