HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բիձու գյոլ»-ի 51 տարվա այցելուն եւ նրա սիրո պատմությունը

Սերյոժա և Ժենյա Հովսեփյանները 71 տարի է միասին են։ Նրանք ծանոթացել են 1950 թվականին, երբ Ժենյան եղել է 15, իսկ Սերյոժան` 20 տարեկան։ Կարի նույն ֆաբրիկայում էին աշխատում։ Սերյոժան ասում է` կինը շատ գեղեցիկ էր, տեսել, սիրահարվել է, ընկերության առաջարկ է արել, Ժենյան չի մերժել։ 7 տարի ընկերություն են արել, այդ ընթացքում Սերյոժա Հովսեփյանը զորակոչվել է ծառայության՝ Գերմանիա։ Նրանց կապը նամակագրության միջոցով է շարունակվել։ Ամուսնացել են 1957 թվականին։

Սերյոժա և Ժենյա Հովսեփյանները 2 երեխա, 4 թոռ, 6 ծոռ ունեն։

Ամուսինները ապրում են որդու, հարսի ու թոռան հետ Երեւանի Մաշտոցի պողոտայում։ 

1970 թվականից գրեթե ամեն առավոտ ժենյան ամուսնուն Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակ՝ հայտնի «Բիձու գյոլ» է ճանապարհում։ Հենց այնտեղ էլ մենք ծանոթացանք Սերյոժա Հովսեփյանի հետ ու որոշեցինք այցելել նրանց։ Նա ժամը 12-ից մինչ երեկոյան 5-ն անցկացնում է ձորում։ Այնտեղ հասնում է ոտքով։ Ճանապարհը տևում է մոտ կես ժամ։ 90-ամյա Սերյոժան հեծանվորդ է եղել, հիմա հեծանիվ քշել չի կարողանում, փոխարենը օրվա մեջ մոտ մեկ ժամ քայլում է։ Սերյոժա Հովսեփյանի ժամանակն այստեղ հետաքրքիր է անցնում` շախմատ է խաղում, զրուցում է հասակակիցների հետ։ Ասում է` կիրճի այդ հատվածը մարդաշատ է լինում հատկապես առավոտյան, երբ մարդիկ գալիս են մարզվելու ու լողալու։ 

Ձմռանը ամուսինները վարակվել էին կորոնավիրուսով, այդ ընթացքում Սերյոժան է կնոջը խնամել։ Ասում է` ստիպում էր հաց ուտի, դեղերը ժամանակին ընդունի։ Կինը ժպիտով հաստատում է ամուսնու խոսքը։ «Ինքն իմ հանդեպ շատ ուշադիր է»,- ասում է նա։

Ժենյա Հովսեփյանը կարծում է, որ ամուր ընտանիքի գաղտնիքը փոխադարձ զիջումների, համբերատարության ու մեկը մյուսին վստահելու մեջ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter