HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՏՄ-ն շրջայցեր է կատարում Մալաթիա-Սեբաստիայի, ինչպես նաև մարզային խոշոր խանութներում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Covid-19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցերով այսօր Երևանի կենտրոնի տեսուչները եղել են Երևանի Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի իրացման ցանցի խոշոր խանութներում:

Կազմվել է մեկ արձանագրություն՝ կապված խանութներից մեկում հաճախորդների կողմից դիմակ չկրելու, գրանցամատյանների բացակայության և մարդկային կուտակումների հետ:

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները՝ մարզային տեսուչների հետ համատեղ, ստուգայցեր են անցկացրել նաև Գեղարքունիքի և Արագածոտնի իրացման օբյեկտներում:

Արագածոտնում և Գեղարքւնիքում կազմվել են երկուական արձանագրություններ՝ հաճախորդների կողմից դիմակներ չկրելու հետ կապված:

Covid-19-ի դեմ պայքարի համար սահմանված նորմերի կատարման վերահսկողությունը շարունակում է մնալ ՍԱՏՄ թիրախում: Ստուգայցերը շարունակվելու են:

Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter